Արտավազդ և Արման Քարամյանների թիմը պարտվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 19, 2009 12:45

mhm41708-copyԵրեկ կայացան ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի առաջին խաղերը: Գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Սելթիկ» (Շոտլանդիա)-«Արսենալ» (Անգլիա)` 0:2 (0:1), «Սպորտինգ» (Պորտուգալիա)-«Ֆիորենտինա» (Իտալիա)` 2:2 (0:1), «Շերիֆ» (Մոլդովա)-«Օլիմպիակոս» (Հունաստան)` 0:2 (0:0), «Կոպենհագեն» (Դանիա)-«ԱՊՕԵԼ» (Կիպրոս)` 1:0 (0:0), «Տիմիշոարա» (Ռումինիա)-«Շտուտգարտ» (Գերմանիա)` 0:2 (0:2):

Վերջին հանդիպման ժամանակ ռումինական թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչներ Արտավազդ և Արման Քարամյանները: Նրանք իրենց խաղով լավ տպավորություն թողեցին, այսուհանդերձ, չկարողացան «Տիմիշոարային» փրկել պարտությունից:

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply