Ամեն վայրկյան ԱՄՆ-ում օգտագործվում է 4848 բաժակ սուրճ…

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 6, 2011 16:05

Սուրճը տոնուսը բարձրացնող, միզամուղ, թարմացնող, ցավերը մեղմացնող, քունը վանող միջոց է:

Բայց կարող է նաև վնասակար ազդեցություն գործել՝ սրտի զարկերակն արագացնել, արյան ճնշումը բարձրացնել, գլխացավ ու անքնություն առաջացնել, դեմքին դեղին երանգ տալ:

Ցանկալի չէ սոված ժամանակ սուրճ խմել: Սուրճ խմելուց առաջացած ակտիվությունը 20-30 րոպե հետո սկսում է նվազել: Սուրճի չարաշահումը (օրական 2 բաժակից ավելի) սկսում է հակառակ ազդեցություն թողնել. առաջանում է ընդհանուր թուլություն, սրտի աշխատանքի անկանոնություն, ձեռքերի դող:

Արյան ցածր ճնշում ունեցողները սուրճից հետո արագորեն սկսում են լավ զգալ, բայց 40-50 րոպեից բարերար արդյունքը ցնդում է:

Աշխարհի ամենաթանկ սուրճը  “Kopi Luwak”-ն է: Սա սուրճի եզակի տեսակ է, որի մշակման և պատրաստման եղանակները հայտնի են միայն Ինդոնեզիայի բնակիչներին:

Հետազոտությունների արդյունքում գիտնականները համոզվել են, որ սուրճն օգնում է կանխելու կրծքի, գլխի և պարանոցի քաղցկեղը: Եթե սուրճի չարաշահումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ապա չափավոր քանակությամբ սուրճի օգտագործումը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանակությունը: Չափավոր է համարվում օրվա մեջ 2-5 բաժակը:

Այսօր սուրճն աշխարհի ամենահանրամատչելի ըմպելիքներից է: Ամեն քայլի հանդիպող սրճարաններում կտեսնես տաք և սառը էքսպրեսո, կապուչինո, նեսկաֆե, մակ և այլ տեսակներ, որոնց բաղադրության մեջ վնասը և հիվանդությունների հավանականությունը գերակշռում է օգտակարությունից:

Արժե, որ սուրճի երկրպագուները հետևեն իրենց առողջությանը և խմեն միայն որակյալ սուրճ…

Շահումյան Անժելա

Դիտվել է 2256 անգամ:
Print Friendly

Leave a Reply