Հինգ խորհուրդ նվեր ընտրելու համար

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 8, 2011 15:54

Մարդկանց մեծ մասի համար նվերներ ընտրելը բավական տառապագին գործ է, եթե մանավանդ ուզում են որևէ անհրաժեշտ, օգտակար, իմաստավոր նվեր ընտրել, ոչ թե մի անպիտան բան: Մինչդեռ հաճախ նվերներն այնքան անպիտան են լինում, որ փոշոտվում են պահարանի դարակներում կամ էլ բաժին հասնում մեկ ուրիշի: Եվ պատճառն այն է, որ մարդիկ չգիտեն նվեր ընտրելու տարրական կանոնները:

Հինգ խորհուրդ նվեր ընտրելու  համար

Ճշտեք տվյալ մարդու նախասիրությունները, նոր միայն ընտրեք համապատասխան նվերը: Ծաղիկներ աճեցնողին սենյակային բույսեր նվիրեք, գրքասերին` հանրագիտարան, սեղանի խաղերի սիրահարին` ձեռքի աշխատանք նարդի, ոգելից խմիչքների հավաքածու ունեցողին` փոքրիկ բար:

Ընտրեք մասնագիտության հետ կապ ունեցող նվերներ: Նվերի ճիշտ ընտրությանը կօգնի ոչ միայն մարդու նախասիրությունը, այլև մասնագիտությունը: Օրինակ` ֆուտբոլիստի համար հոգեհարազատ կլինի ֆուտբոլի գնդակի տեսքով զարթուցիչը:

Նվերն ընտրեք ըստ բնավորության: Մարդու բնավորությունը նույնպես կարևոր չափանիշ է, որով կարելի է կողմնորոշվել նվեր ընտրելիս: Հումորով օժտված մարդուն կհամապատասխանեն զվարճալի նվերները. Բարեբախտաբար, հիմա վաճառքում նման նվերների մեծ տեսականի կա:

Նվերը կարեղ է կապված լինել կյանքի իրադարձությունների հետ: Նա նոր տուն է տեղափոխվել, ուրեմն կուրախանա կենցաղային իրերի, սպասքի համար: Եթե հյուր եք գնում մեկին, ում կյանքում ծանր ժամանակներ են, ապա նվիրեք տրամադրություն բարձրացնող որևէ իր: Կարելի է պարզապես տվյալ մարդուց կամ նրա ազգականներից հետաքրքրվել, թե նա ինչ նվեր կցանկանար ստանալ: Հավատացեք` նախապես հայտնի, բայց անհրաժեշտ նվերը հարյուր անգամ նախընտրելի է անօգուտ անակնկալից:

Խուսափեք

1.         Այն նվերներից, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն տվյալ մարդու թերությունների հետ: Կարճ ասած, եթե տվյալ մարդն աստիճանաբար ճաղատանում է, չպետք է նրան մազաթափության դեմ միջոցներ նվիրել: Վատ բաների մասին տոն օրերին մի հիշեցրեք:

2.         Ապագայի համար նախատեսված նվերներից:

3.         Ձեր տան իրերից, եթե նույնիսկ երբեք չեք օգտագործել: Նախ` դա գեղեցիկ չէ, և երկրորդ` այդ մարդը կարող է դա նկատած լինել ձեր տանն ու վիրավորվել` նման նվեր ստանալիս:

4.         Փչացած իրերից, եթե նույնիսկ գնելուց հետո եք նկատել, գնեք մեկ ուրիշը:

5.         Այն իրերից, ինչ արդեն տվյալ մարդն ունի:

Նվերների ընտրությանը ստեղծագործաբար մոտենալու ու դրան բավականաչափ ժամանակ հատկացնելու դեպքում հաստատ կգտնեք հենց այն, ինչը կուրախացնի այդ մարդուն ու կպարգևատրվեք “Ես հենց  դրա մասին էի երազում” բացականչությամբ:

Խաչատրյան Մարի

Դիտվել է 2052 անգամ:
Print Friendly

Leave a Reply