Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հաղթողներից ետ մնաց մեկ միավորով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 19, 2009 13:55
Հունաստանի Խալկիդա քաղաքում կայացած շախմատի միջազգային մրցաշարի 100 մասնակիցների թվում էր գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Մեր երկրի ներկայացուցիչը, 9-ը հնարավորից վաստակելով 5,5 միավոր, մի խումբ խաղացողների հետ միասին հայտնվեց 16-27-րդ տեղերը զբաղեցնողների խմբում:
Առաջին տեղը բաժանեցին Հունաստանի ներկայացուցիչներ Բանիկաս Խրիստոսը, Յոաննիս Պապաիոանուն, Բորկա Պրեդոևիչը (Բոսնիա և Հերցեգովինա), Աթանաս Կոլևը (Բուլղարիա): Նրանք վաստակեցին 6,5-ական միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
