Պակիստանցիներն ԱՄՆ-ին խոստացել են Բեն Լադենի սպանության համար ջիհադով պատասխանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 6, 2011 15:41

Պակիստանում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել փողոց` մասնակցելու Ուսամա բեն Լադենին նվիրված ցույցերին:

Քվեթթա քաղաքում ցուցարարները կոչում էին ԱՄՆ-ի դեմ  «սրբազան պատերազմի»:

Ելույթները կազմակերպել էր «Ջամիաթ Ուլեմա է Իսլամ» կազմակերպույունը, որը պաշտպանում է թալիբների  գաղափարները: Կուսակցության  առաջնորդներից  մեկի խոսքով, մահմեդականները միշտ կհիշեն «Ուսամայի վաստակները, քանի որ նա Ամերիկային ձեռնոց նետեց ու արթնացրեց ողջ աշխարհի մահմեդականներին»: Նրանց խոսքով, Բեն Լադենի սպանությունը կհանգեցնի «սրբազան պատերազմի» նոր  բռնկումների ու «Ալ Քաիդայի» շարքերը կհամալրվեն հազարավոր նոր դեմքերով:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply