«Շախտյորի» չեմպիոնության պատվին հանդիսություն չի նախատեսվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 6, 2011 15:02

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը», եթե ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 28-րդ տուրի խաղում շաբաթ օրը սեփական հարկի տակ հաղթի Դոնեցկի «Մետալուրգին», ժամանակից շուտ կդառնա չեմպիոն: Բանն այն է, որ ազգային առաջնության ավարտից երեք տուր առաջ «Շախտյորը» մերձակա հետապնդողից` Կիևի «Դինամոյից» առաջ է 8 միավորով: Այդ առիթով չի նախատեսվում տոնակատարություն կազմակերպել: Չի լինի հռավառություն, հատուկ հանդիսություն և ճաշկերույթ: Թերևս, պատճառն այն է, որ մայիսի 14-ին շուքով է նշվելու «Շախտյոր» ակումբի հիմնադրման 75 տարին: Բացի այդ, մայիսի 11-ին «Շախտյորը» Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում խաղալու է «Դնեպրի» հետ:

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply