ՀՀ պետական բուհերը նաև խոշոր հարկատուներ են և վճարել են ավելի քան 741 մլն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2011 14:30
ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2011 ֆինանսական տարվա առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք առաջին եռամսյակում, բարեխիղճ կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, հայտնվել են այդ ցուցակում: Առաջին հազարում են 14 բուհ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություն, որոնց մեջ առաջատարը Երևանի պետական համալսարանն է /106-րդ տեղ/ 155 մլն. վճարման ցուցանիշով: Հաջորդում են Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը /116-րդ տեղ/ և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը/220-րդ տեղ/ համապատասխանաբար 146 մլն. և 77 մլն. ցուցանիշներ:
Ընդհանուր առմամբ ցանկում ընդգրկված կրթական կազմակերպություններն առաջին եռամսյակում պետական բյուջե են մուծել ավելի քան 741 մլն. դրամ:
Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply