Մահացել է «Վեսթսայդյան պատմության» հեղինակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 6, 2011 13:48

Նյու Յորքում  մահացել է դրամատուրգ Արթուր Լորենցը,  հանրահռչակ  «Վեսթսայդյան պատմություն» պիեսի ու մյուզիքլի հեղինակը: Նա  93 տարեկան էր, մահացել է թոքերի բորբոքումից առաջացած բարդություններից: Նա է Բրոդվեյի պատմության լավագույն  աշխատանքներից մեկը համարվող «Գնչուհին» մյուզիքլի լիբրետոյի հեղինակը:  Լորենցն աշխատել է Հոլիվուդում, գրել է Սիդնի Փոլակի «Երկու սրտերի հանդիպումը», ինչպես և «Շրջադարձային ուղի», «Անաստասիա», «Բարև, թախիծ» (ըստ Ֆրանսուա  Սագանի վեպի) ֆիլմերի սցենարները: Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Երեք անգամ արժանացել է  ամերիկյան թատերական «Թոնի», ԱՄՆ սցենարիստների գիլդիայի ու ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակի:

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply