Հայաստանի ներկայացուցիչների հաղթանակները և կորուստները բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 19, 2009 13:14

boxing-logoԼեհաստանի Շեցին քաղաքի մարզապալատում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ Հովհաննես Օհանյանը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

+ 91 կգ քաշային կարգում հանդես եկող այս մարզիկի հետ մարզիչները մեծ հույսեր են կապում: Ընդ որում, նա արդեն Հայաստանի մեծահասակների հավաքականի թեկնածու է: Հովհաննեսը բացահայտ առավելությամբ 2-րդ ռաունդում հաղթեց ուկրաինացի Վլադիմիր Տրոցկուն: Օհանյանի հաջորդ մրցակիցը խորվաթ Գինո Մանսուրն է: 69 կգ քաշային Հարություն Աբրահամյանը, հաղթելով էստոնացի Դմիտրի Կորմալանին, նույնպես պայքարը կշարունակի ¼ եզրափակչում: Նրա հաջորդ մրցակիցը բուլղարացի Ալեքսանդր Գրիգորչուկն է:

64 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը զիջեց Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արայիկ Մարությանին: 57 կգ քաշային Արամ Ավագյանն էլ պարտություն կրեց ռումինացի Մարիան Դրագոսի հետ պայքարում:

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply