Վրաստանի հավաքականի հետ համատեղ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 6, 2011 13:36
Հայաստանի սամբոյի հավաքականը` գլխավոր մարզիչ Գուրգեն Սևոյանի գլխավորությամբ մեկնել է Թբիլիսի, որպեսզի Վրաստանի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնի: Ապա մեր երկրի ընտրանին կմեկնի Բուլղարիա, որտեղ մայիսի 12-16-ը կմասնակցի Սամբոյի Եվրոպայի 2011-ի առաջնությանը: Հավաքականի կազմում են` մարզական սամբոյի ներկայացուցիչներ` Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Վահան Վարդանյանը (57 կգ), Փայլակ Վարդազարյանը (62 կգ), Անդրանիկ Նաղդալյան (68 կգ), Աշոտ Դանիելյանը (74 կգ) , Մավրիկ Նասիբյանը (82 կգ), Ռուզաննա Սարգսյան (48 կգ) , մարտական սամբոյի ներկայացուցիչներ` Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Մուշեղ Օսիպյանը (82 կգ):






Facebook
Tweet This
Email This Post
