Պորտուգալական եզրափակիչ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 6, 2011 12:44

Կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները: Պորտուգալական «Պորտուն» իսպանական «Վիլյառեալին» պատասխան խաղում պարտվեց 2:3 հաշվով, սակայն քանի որ առաջին հանդիպումում հաղթել էր  5:1 հաշվով, կշարունակի պայքարը պատվավոր ավարի համար: Մրցակիցը նույնպես պորտուգալական «Բրագա» ակումբն է: Այն նվազագույն առավելությամբ` 1:0 հաշվով հաղթեց պորտուգալական «Բենֆիկային» և քանի որ մրցակցի հարկի տակ պարտվել էր 1:2 հաշվով` գնդակ էր խփել, դուրս եկավ եզրափակիչ: Վճռական հանդիպումը մայիսի 18-ին կկայանա Դուբլինում:

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply