Հաստավել են 2011-2012 ուսումնական տարվա մագիստրոսական տեղերը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2011 12:35

ՀՀ կառավարության մայիսի 5-ի նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ/անվճար/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի տրամադրման հիմնավորումներն ու առանձնահատկությունները: Առաջին անգամ մագիստրոսի կրթական ծրագրով տեղեր են հատկացվել բանակից զորացրվածներին, Պաշտպանության նախարարությանն ու ՀՀ ոստիկանությանը:  Նախորդ տարվա Արցախին հատկացված 20 տեղի փոխարեն այս տարի տրամադրվել է 30 տեղ, իսկ արվեստի բուհերում տեղերը կրկնապատկվել են՝ թատրոնի և կինոյի  պետական ինստիտուտում նախորդ տարվա 14 տեղի փոխարեն հատկացվել է 29 տեղ, իսկ Կոմիտասի անվան կոնսերվատորիային՝ 30 տեղ:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ/անվճար/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով տեղերը:

Դիտվել է 1483 անգամ:
Print Friendly

Leave a Reply