Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2011 12:10

Մայիսի 5-ին՝ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նուբարաշենի 2-րդ փողոցի թիվ 20 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Մասամբ այրվել է Մ.Ղազարյանին պատկանող անասնագոմի տանիքը` 4 քմ մակերեսով:

Նույն օրը՝ժամը 19.43-ին հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի 6-րդ նրբ. թիվ 1 տանը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.11-ին, մարվել` 20.38-ին:

Այրվել է Հ.Հովհաննիսյանին պատկանող տան տանիքը` 12 քմ մակերեսով:

Մայիսի 6-ին՝ժամը 01.07-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում` բենզալցակայանի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.25-ին, մարվել`01.28-ին:

Ամբողջությամբ այրվել է չգործող կրպակ` 8 քմ մակերեսով:

Նույն օրը՝ժամը 04.15-ին հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 193 շենքի բակում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.41-ին, մարվել` 05.19-ին:

Ամբողջությամբ այրվել է Կ.Աբգարյանին պատկանող ՛՛Պոռշե՛՛ մակնիշի 880 ՍՍԼ պետհամարանիշի ավտոմեքենան:

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply