Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում թթվածնի բալոն է պայթել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 6, 2011 12:07

Մայիսի 5-ին՝ժամը 14.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացման կոմբինատին հարակից շինհրապարակում տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով շինարարության աշխատակիցներ` Կապան քաղաքի բնակիչ,1989թ.-ին ծնված Էդուարդ Ավետիսյանը և Ագարակ քաղաքի բնակիչ,1988թ.-ին ծնված Վազգեն Գրիգորյանը  ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ագարակ քաղաքի հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply