Մոտ 5 մլն դոլար` Մերիլին Մոնրոյի կողքին հուղարկավորվելու համար

Օրվա լուր | | August 19, 2009 12:59

monro1ԱՄՆ-ում Մերիլին Մոնրոյի գերեզմանի կողքի տարածքը ինտերնետով աճուրդ-վաճառքի ի է հանվել:

Գերեզմանոցում տարածքը վաճառքի է հանել Լոս-Անջելեսում բնակվող մի այրի կին: 1986-ին նրա ամուսինը հուղարկավորվել է վաճառքի ենթակա տարածքում: Սակայն այժմ` տնտեսական ճգնաժամի պայմաններում, այրի կինը որոշել է այդպիսով գումար վաստակել: Գերեզմանոցի տարածքը գտնվում է դերասանուհու դամբարանի վերևում:

Տարածքի նախնական գինը 500 հազար դոլար է: Սակայն Մոնրոյի կողքին հուղարկավորվել ցանկացող նրա երկրպագուները համառ պայքարում գինը բարձրացրելլ են մինչև մի քանի միլիոն դոլար: Այս պահին, ըստ «vesti.ru»-ի, տարածքի գինը 4 միլիոն 504 հազար դոլար է: Մոնրոյի գերեզմանի կողքին տարածք ձեռք բերել ցանկացողները կարող են դեռ մեկ շաբաթ էլ գին առաջարկել դրա համար` աճուրդն ավարտվելու է 1 շաբաթից:

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply