Վաղը տեղի կունենա ծիսական տիկինիկաների ցուցահանդես-մրցույթ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 6, 2011 11:25

Սույն թվականի մայիսի 7-ին, վաղը, միայն մեկ օր,  ժամը 12:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Ֆիլմերի սրահում (9-րդ հարկ) Արատտա երիտասարդական ակումբը կազմակերպում է «Անձրևի հարս» խորագրով հայկական ծիսական տիկնիկների ցուցահանդես-մրցույթ: Ցուցահանդեսին ներկայացվելու են հայ ստեղծագործողների կողմից պատրաստված շուրջ 50 տիկնիկներ` ներկայացված ամենատարբեր ժանրերում: Միջոցառման ընթացքում կներկայացվի Հայկ Սայադյանի «Նազարե» էքսպերիմենտալ շարժանկարի պրեմիերան, որը նվիրված է հայոց ծիսական տիկնիկներին: Ցուցահանդես-մրցույթի վերջում հատուկ հանձնախմբի կողմից կընտրվեն 3 լավագույն աշխատանքներ: Հաղթողները կարժանանան խրախուսական դրամական պարգևների:

Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ, ինչպես նաև ազգագրական պարերի կատարում: Միջոցառմանը հրավիրված են մի շարք հասարակական և մշակութային գործիչներ, մտավորականներ, գիտնականներ և այլ հետաքրքրված անձիք: Մուտքն ազատ է:

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply