Ահազանգը կեղծ էր. դատարանում ռումբ չեն գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 6, 2011 10:44
Մայիսի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ մի անհայտ քաղաքացի զանգահարել է դատարանի գրասենյակ և հայտնել, որ շենքում ռումբ է տեղադրված: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Ժամը 15.30-ին պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
