Առաջին եռամսյակում ՀՀ-ում շրջանառվել է 777 336 վճարային քարտ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 6, 2011 10:41

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող վճարային քարտերի քանակը եղել է 777 հազար 336, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում շրջանառված քարտերի թիվը գերազանցել է 27 տոկոսով. 2010 թ-ի ապրիլի մեկի դրությամբ’ այդ թիվը կազմել է 612 հազար 419:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հաշվարկային (դեբետային) քարտերի քանակն այդ թվում եղել է 699 հազար 337′ նախորդ տարվա 541 հազար 936-ի դիմաց: Այս ցուցանիշի աճը կազմել է 29 տոկոս: Հանրապետության բնակչությունն առաջին եռամսյակում օգտագործել է 77 հազար 85 վարկային (կրեդիտային) քարտ’ նախորդ տարվա 69 հազար 184-ի դիմաց: Այս ցուցանիշն աճել է 11 տոկոսով: Իսկ վճարային քարտերի կիրառման տեսանկյունից 2011 թ-ի առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում պասիվություն է արձանագրվել: Այս քարտերի շրջանառությունը կազմել է 914′ նախորդ տարվա 1299-ի դիմաց:

Նշենք, որ ՀՀ տարածքում լայնորեն շրջանառվում են ինչ֊պես տեղական «ԱրՔա» (ArCa) քարտերը, այնպես էլ միջազգային «ՄաստերՔարտ» (MasterCard) եւ «Վիզա» (Visa) քարտերը: ՀՀ տարածքում շրջանառվող վերոնշյալ վճարային քարտերը թողարկվում եւ սպասարկվում են ՀՀ բանկերի կողմից:

Հանդիպում են նաեւ բանկերի կողմից տրամադրվող այլ քարտեր’ «Կանխավճարային նվեր քարտ», «Ուսանողական» եւ այլն: Դրանք գործում են վերոնշյալ «ԱրՔա», «Վիզա» եւ «ՄաստերՔարտ» համակարգերում եւ, ըստ էության, դրանց ենթատեսակն են եւ սպառողին տալիս են այդ վճարային քարտի օգտագործման սահմանափակ հնարավորություններ:

Սակայն առանձին բանկերի կողմից կարող են սպասարկվել նաեւ այլ վճարային համակար֊գերի պատկանող քարտեր, օրինակ’ «American Express»: Հայաստանում այլ վճարային քարտերի սպասարկումը շատ քիչ է տարածված:

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply