Մեդալներ` ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | May 6, 2011 10:39

Հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել են 19 հոգի, որից 5-ը` հետմահու:

Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են 460 հոգի, որից 26-ը` հետմահու:

Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել են 26 հոգի, որից 1-ը` հետմահու:

Նույն օրը Սահակյանն  ստորագրել է նաեւ կարգադրություն արժեքավոր նվերներ հանձնելու մասին:

Դիտվել է 1961 անգամ:
Print Friendly

Leave a Reply