Ֆուկուսիմա ԱԷԿ-ում ռադիոակտիվ ջրի արտահոսքը դադարեցրել են հեղուկ ապակիով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 6, 2011 10:20

Մի քանի անհաջող փորձից հետո   «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում հնարավոր դարձավ  ծայրահեղ ռադիոակտիվ ջրի  անկառավարելի հոսքը դադարեցնել: Այդ մասին հայտնել է  «Ֆուկուսիմայի» օպերատոր-ընկերությունը: Մասնագետները ջրի արտահոսքը կարողացան դադարեցնել միայն 1,5 հազար լիտր հեղուկ ապակու միջոցով, իսկ մեկ այլ նյութի շնորհիվ  փակեցին կայանի դրենաժային համակարգի բետոնե ջրհորների պատերի ճեղքերն ու կոտրվածքները: Մինչ այդ ապարդյուն փորձում էին բետոնապատել կամ էլ   հատուկ աբսորբենտով ծածկել դրանք: Արտահոսած ջրի ռադիոակտիվությունը նորմը գերազանցում է  հարյուրավոր անգամներ. մարդու համար նման չափաբաժնով ճառագայթումը մահացու է:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply