Հայաստանին հատկացվող հումանիտար օգնության ծավալն աճել է
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 6, 2011 8:39
Պաշտոնական վիճակագրության համաձայն, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանին հատկացված հումանիտար օգնությունը գերազանցել է 9,5 միլիոն դոլարը եւ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 62,3 տոկոսով:
Հումանիտար օգնության 55,4 տոկոսը Հայաստանին տրամադրել է ԱՄՆ-ն, երկրորդ տեղում Չինաստանն է` 6,3 տոկոս, Ռուսաստանին բաժին է ընկնում 5,9 տոկոսը, Եվրամիության երկրներին` 9,1 տոկոս (Ֆրանսիային` 2,6 տոկոս, Իտալիային` 2,5 տոկոս): Նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ համեմատ Եվրամիության երկրների օգնության ծավալը կրճատվել է 25,5 տոկոսով:
Հաշվետու ժամանակահատվածում հումանիտար օգնության տոննաժի 68,9 տոկոսը` 975,7 տոննա, կազմել է բուսական ծագմամբ բեռը: Արժեքային արտահայտությամբ մեծ է քիմիական արդյունաբերության ապրանքների բաժինը` 56,5 տոկոս, մեքենաները, մեխանիզմներն ու սարքավորումներումը կազմել են 17,4 տոկոս:






Facebook
Tweet This
Email This Post
