Առավելությունը չվերածվեց հաղթանակի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 5, 2011 23:00

Կազանում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցամարտում Լևոն Արոնյանն ուժերը չափեց Ալեքսանդր Գրիչուկի հետ: Սպիտակ ֆիգուրներով հանդես եկող մեր երկրի ներկայացուցիչը միջնախաղից հետո մեկ զինվորի առավելություն և նպաստավոր դիրք ուներ: Սակայն մրցակիցը համառություն դրսևորեց և կարողացավ խուսափեել պարտվելուց: Հանդիպումը մի քանի րոպե առաջ ավարտվեց: 70 քայլ կատարելուց հետո գրոսմայստերները խաղաղ դաշն կնքեցին: Ոչ-ոքի գրանցվեց նաև Կամսկի-Տոպալով, Մամեդիարով-Գելֆանդ, Ռաջաբով-Կրամնիկ պարտիաներում:

Դիտվել է 1542 անգամ:
Print Friendly

Leave a Reply