Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 5, 2011 21:50

Մայիսի 5-ին   արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց  ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսին (Daniel Yohannes):

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի Հայաստանում վերջին հինգ տարիներին իրականացված օժանդակության ծրագրերի համար՝ նշելով, որ դրանք եղել են արդյունավետ եւ նպաստել են Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը:

Դանիել Յոհանեսը նշեց, որ ինքը Հայաստան է ժամանել անձամբ տեսնելու կորպորացիայի օժանդակությամբ իրականացված ծրագրերը եւ գոհ է դրանց արդյունքներից: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավարը նաեւ գոհունակություն հայտնեց ծրագրերի իրականացման ընթացքում Հայաստանի կառավարության հետ համագործակցության կապակցությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրված դինամիկան՝ ընդգծելով, որ այն համագործակցության համակողմանի ընդլայնման նոր հնարավորություններ է ստեղծում:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply