Մթերվել է 7.340 տոննա պտուղ-բանջարեղեն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 19, 2009 12:35

fruits_and_vegetables2Հանրապետության պտուղ-բանջարեղեն վերամշակող 40 ընկերություններ այսօրվա դրությամբ մթերել են 4.020 տոննա համախառն պտուղ` ծիրան, բալ, կեռաս, և 3.320 տոնա բանջարեղեն, որից 2 հազար տոննա պոմիդոր: Միաժամանակ մթերվել է նաև վայրի բանջարեղեն` շուշան, սիբեխ, մանդակ, բոխի, սինդրիկ, ինչպես նաև կանաչ ընկույզ, թթի և խաղողի տերև:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը «Արմենպրեսի»-ին ասել է, որ առաջարկված պտղի, որից 3.100 տոննան ծիրան, ու բանջարեղենի հիմնական մասը մթերել են «Արտաշատի պահածոների», «Բորդինո հայկական», «Եվրոթերմ», «ՄԱՊ» վերամշակման ձեռնարկությունները: Խաղողի մթերումները կսկսվեն սեպտեմբերից:

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply