Ուղերձ, 5-ը մայիսի, 2011 թ. Մանկաբարձների միջազգային օրը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհին

Օրվա լուր | | May 5, 2011 21:45

Մանկաբարձներն օգնում են. և ոչ միայն ծնունդ տալուն

Զարգացող երկրներում յուրաքանչյուր երեք կնոջից ավելի քան մեկը ծննդաբերում է միայնակ … կամ միայն հարազատներն են ներկա լինում նրանց երբևէ ունենալիք այդ ամենավտանգավոր փորձառություններից մեկին:

Որոշ ամենաաղքատ երկրներում, բոլոր ծնունդների ընդամենը 13 տոկոսին է մանկաբարձ  կամ մանկաբարձի հմտություններ ունեցող բուժաշխատող մասնակցում:

Ամեն օր, համապատասխան բժշկական խնամքի բացակայության պատճառով, աշխարհում մահանում է 1000 կին և 5500 նորածին՝ կյանքի առաջին շաբաթվա ընթացքում:

Ներկայում, ողջ աշխարհում շուրջ 350000 արհեստավարժ մանկաբարձների պակասը բերում է նրան, որ կանայք և նրանց նորածինները մահանում են այնպիսի բարդություններից, որոնք կարող էին հեշտությամբ կանխվել պատշաճ հմտությունների տիրապետող բուժաշխատողների, պատշաճ սարքավորումների և պատշաճ օժանդակության պարագայում: Մանկաբարձները մայրական և նորածինների առողջության դեռևս չերգված հերոսներն են:

Առողջությանն ուղղված մարդկային ռեսուրսներում արվող ներդրումներն ամենախելամիտ ներդրումներից են, որ կարող է անել պետությունը:

2011 թ.-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ընդգծում է այն կենսական դերը, որ մանկաբարձները խաղում են կյանքեր փրկելու և ազգային առողջապահական համակարգերն ամրացնելու գործում: Ավելի քան 20 գործընկերների հետ միասին, մենք այս տարվա հունիսին հրապարակելու ենք «Մանկաբարձներն աշխարհում» զեկույցը: Մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի հետ միասին, նախատեսում ենք ընդլայնել մեր համատեղ «Ներդրում մանկաբարձության մեջ» ծրագիրը՝ ընդգրկելով 30 երկիր: Մենք նաև կմիանանք հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում անցկացվելիք մանկաբարձների համաժողովին, որը տեղի է ունենում երեք տարին մեկ՝ քննարկելու համար առողջությանն ուղղված մարդկային ռեսուրսների խնդիրը և առաջ շարժվելու ճանապարհները:

Որպես ՄԱԲՀ գործադիր տնօրեն, ես իմ հարգանքի տուրքն եմ մատուցում մանկաբարձների կարևոր աշխատանքին: Մանկաբարձերն օգնում են. և ոչ միայն ծնունդ տալուն: Նրանք կյանքեր են փրկում և նպաստում հասարակության՝ որպես ամբողջության, առողջությանը: Նրանք հանդիսանում են արդյունավետ առողջապահական համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը:

Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply