Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 5, 2011 19:20

Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է Հայաստանի ԴԱՀԿ ծառայության և Ռուսաստանի դատական պրիստավների ծառայության միջև  համագործակցությունն ու գործընկերային սերտ հարաբերությունների ձևավորումը: Զրուցակիցներն ընդգծել են նաև փորձի փոխանակման անհրաժեշտությունը` նշելով, որ երկու երկրների գործընկեր ծառայություններն էլ  միմյանց պրակտիկան ուսումնասիրելու և  սովորելու շատ բան ունեն: ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովը նշել է, որ ՀՀ ԴԱՀԿ ղեկավարի հետ արդեն պայմանավորվել են, որպեսզի  մոտակա ժամանակաշրջանում ՌԴ-ից  մասնագետների մի խումբ այցելի Հայաստան՝  տեղում ուսումնասիրելու գործընկերների փորձը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, թե ուրախ է փաստելու, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունը տարեցտարի զարգանում է՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հանրապետության ղեկավարի խոսքով, պարբերական հանդիպումները, այցերը նոր խթան են հաղորդում երկկողմ հարաբերություններին:

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply