«Անա» և «Բիլլ» փոթորիկները սպառնում են ԱՄՆ-ին և Լատինական Ամերիկայի երկրներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2009 12:35

texas

ԱՄՆի Տեխաս նահանգի Բոմոնտ քաղաքում տոռնադո է տեղի ունեցել: Օդերևութաբանները նախապես չեն կարողացել կանխատեսել փոթորիկը· այն անսպասելիորեն է առաջացել: Ուժեղ պտտահողմը անցել է քաղաքով մի քանի րոպեի ընթացքում` շրջելով մեքենաներ և պոկելով շենքերի տանիքները:

Տոռնադոն անհետացել է միանգամից` ինչպես և սկսվել էր: Քաղաքում արդեն իրականացվում են վերականգնողական աշխատանքներ: Նախնական տվյալներով` զոհեր չկան:

Դեռևս օգոստոսի 16-ին ԱՄՆի Ֆլորիդա նահանգում փոթորկի նախազգուշացում էր եղել·փոթորկի էպիկենտրոնը գտնվում է Մեքսիկական ծոցում` ԱՄՆի ափերից 200 կմ հարավարևելք: Հոսանքը շարժվում է հյուսիսարևելք 25,6 կմ ժամ արագությամբ, քամու արագությունը 56 կմ/ժամ է:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «vesti.ru»-ն, Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել են 2 արևադարձային փոթորիկներ, որոնք շարժվում են Կարիբյան կղզիների ուղղությամբ: Փոթորիկներից մեկը, որ ստացել է «Անա» անվանումը, դեպի արևմուտք է շարժվում 32 կմ/ժամ արագությամբ: Մասնագետների կարծիքով այն սպառնում է ՊուերտոՌիկոյին և Վիրգինյան կղզիներին, սակայն քիչ է հավանական, որ հասնի ԱՄՆի ափերին:

2-րդ` «Բիլլ» անունով փոթորիկը առաջ է շարժվում 200 կմ/ժամ արագությամբ: Մասնագետները ենթադրում են, որ շուտով այն կհասնի Բերմուդյան կղզիներին, նաև ԱՄՆի ափամերձ շրջաններ:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply