Եգիպտոսի ՆԳ նախարարը դատապարտվել է 12 տարի ազատազրկման
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 5, 2011 17:02
Մայիսի 5-ին Կահիրեում 12 տարի ազատազրկման է դատապարտվել Եգիպտոսի ՆԳ նախարար Հաբիբ ալ-Ադալին: Նա մեղադրվում է կաշառակերության ու անօրինական ճանապարհով ձեռք բերած գումարների լվացման մեջ: Նա մեղադրվում է նաև ուժային կառույցներին ցուցարարների վրա կրակ բաց անելու հրաման արձակելու մեջ: Եթե նախկին նախարարն այս հոդվածով էլ մեղավոր ճանաչվի, ապա նրան մահապատժի կենթարկեն: Հարցաքննության ժամանակ նա ցույց է տվել Հոսնի Մուբարաքից ստացած հրամանները, որոնցով պարտավորվել է կրակ բացել անկարգությունների մասնակիցների վրա:






Facebook
Tweet This
Email This Post
