Սխալմամբ հրապարակվել Է ԱՄՆ-ի կառավարության գաղտնի զեկույցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2009 19:45

ԱՄՆ կառավարությունը սխալմամբ հրապարակել է երկրի միջուկային օբյեկտների մասին գաղտնի տեղեկատվությունը, որին կցված են քարտեզներ` հարստացված ուրանի պահեստարանների գտնվելու ճիշտ վայրով:

266-Էջանոց գաղտնի զեկույցը նախատեսված Է եղել ՄԱԳԱՏԷ-ին հանձնելու համար, սակայն հայտնվել է Պետական տպարանի կայքի բաց մուտքում: Այս մասին հաղորդել Է համերկրային մակարդակով գաղտնիության ապահովման հարցերին նվիրված ինֆորմացիոն տեղեկագիրը:

Ինչպես տեղեկացնում է «Ամենպրես»-ը, երեքշաբթի օրը «New York Times»-ի լրագրողների հարցումից հետո զեկույցը հանվել Է կայքից:

Զեկույցի հրապարակումն աշխույժ բանավեճ Է առաջացրել այն մասին, թե նման տեղեկավտությունը որքանով կարող Էր վնասել պետության անվտանգությանը:

Դիտվել է 1761 անգամ:
Print Friendly

Leave a Reply