Մեծ հետույքը` առողջության գրավական

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 5, 2011 16:13

Հետույքի շրջանում ճարպակուտակումը նշանակում է  վատ խոլեստերինի ցածր մակարդակ: Գիտնականներին բավական ժամանակ է,  ինչ հանգիստ չի տալիս ժամանակակից կանանց կառուցվածքի փոփոխությունը: Կառուցվածքի տեսակը որոշվում է ճարպերի կուտակման ձևով. եվրոպացի ու ռուս կանայք, հիմնականում «տանձաձև» տեսակի են, այսինքն` երբ ճարպը կուտակվում է գոտկատեղից ներքև, ազդրերի շրջանում: Քիչ չեն «խնձորանման»  կառուցվածքով  կանայք, ում մոտ  համեմատական բարակ ազդրեր են, տափակ հետույք, բայց դուրս ընկած փոր ունեն: Սակայն, թե  որ տեսակն է նրանցից վտանգահարույց, մինչև հիմա գիտնականները չգիտեին: Վերջնական վճիռ կայացրին Օքսֆորդի համալսարանի գիտնականները:

Ճարպերի կուտակումն ազդրերին ու հետույքին նշանակում է, որ դրանց տիրոջ մոտ «վատ»  խոլեստերինի քանակը քիչ է: Դրա փոխարեն, լավ խոլեստերինի քանակն է շատ, որը խոչընդոտում է  անոթի պատերի  կարծրացմանը: Օրինակ` հայտնի է, որ  այդ ճարպն  ավելի դժվար  է քայքայվում, քան փորի շրջանում կուտակվածը: Ավելի քիչ վնասակար նյութեր է արտադրում: Փորի շրջանում կուտակված ճարպն ավելի խորն է թափանցում: Այն կարող է անմիջապես անցնել լյարդի մեջ` ճարպաթթուներ, հորմոններ ու սպիտակուցներ անմիջապես արյան մեջ արտադրելով: Կնշանակի, ամենալավը այն ճարպն է, որը կուտակվում է հետույքի վրա: Մասնագետների խոսքով, զանգվածեղ հետույքը առողջության իսկական երաշխիք է:

Դիտվել է 2247 անգամ:
Print Friendly

Leave a Reply