ԳԵՂԵՑԻԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՓՈԽՎԵ՞Լ ԵՆ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | May 5, 2011 15:24

ՙԳեղեցկությունը կփրկի աշխարհը՚, ՙԳեղեցկությունը սարսափելի ուժ է՚. սրանք բոլորիս ծանոթ արտահայտություններ են, որոնք ճշմարիտ են ու անառարկելի: Սակայն ո±րն է իսկականգեղեցկությունը, ինչպիսի± չափանիշներով են ժամանակակից երիտասարդներն ու տղամարդիկգնահատում կանանց ու աղջիկներին:

Փաստ է, որ այսօր հատուկենտ երիտասարդներ Ռուբենսի պատկերած կանանցգեղեցկուհի կհամարեն: 18-ամյա Սարգիս Թադևոսյանըգեղեցկության մասին ասում է. ՙԿարծում եմ` առաջին հերթինգեղեցկությունը պետք է վերաբերի արտաքինին: Ասենք` աղջիկը պետք է լինի բարձրահասակ, նիհար, ժպտերես, նուրբ դիմագծերով, շատ կոմպլեքսավորված չլինի: Սիրում եմ, որ աղջիկը եղունգներըգեղեցիկ մշակում է, նուրբ շպարված է լինում: Գեղեցիկ սանրվածքից ու հագուստից զատ, կարևորում եմ օծանելիքի բույրը, այն պետք է համապատասխանի զգեստին՚:

Վարորդ Շավարշ Բաբայանն էլ վստահեցնում  է, որ բոլոր աղջիկներն ենգեղեցիկ: ՙ…Արտահայտիչ, բարի աչքեր պետք է ունենա, հաճելի ժպիտ: Կարևոր է` բնավորությամբ լավը լինի, դա ինձ համար ավելի կարևոր է, քան արտաքինգեղեցկությունը: Մեր օրերումգեղեցիկ աղջիկները շատգոռոզ են ու ամեն մարդու հետ չեն շփվում: Անկեղծ ասած, չեմ սիրում, որ աղջիկները շպարվում են, կարծում եմ` առանց շպարի ավելիգեղեցիկ ու հմայիչ են: Սիրում եմ, որ աղջիկները հաճելի հոտով օծանելիքներ են ցանում՚,- խոստովանում է Շավարշ Բաբայանը:

Մանկավարժական համալսարանի ուսանող Նարեկ Թութխալյանն էլ ասում է. ՙՍիրում եմ պարզ դեմքով աղջիկների, երկար մազերով, ընդգծված հաստ շուրթերով: Ըստ իս, իդեալականգեղեցկությամբ օժտված են Ջուլյա Ռոբերթսն ու Անջելինա Ջոլին: Հավանում եմ սլացիկ կազմվածքով, արտահայտիչ աչքերով, խելացի աղջիկներին: Իսկ երբ ՙՔրիստիան Դիոր՚ օծանելիքից են ցանում, ես խենթանում եմ՚:

71-ամյա Գառնիկ Սիմոնյանըգեղեցկության մասին խոսեց իր երիտասարդ տարիների տրամաբանությամբ. ՙԱղջկա ճակատը պիտի բաց լինի, դեմքը` պարզ, աչքերը` մեծ, նշաձև, ունքերը` կամար, ինչպես ասում են` դրանից վերգեղեցկություն չկա՚: Իսկ շպարի և օծանելիքի մասին ասաց. ՙՉեմ ընդունում այսօրվա ներկված օրիորդներին, որոնք նույնսիկ ձմռան ամիսներին ոտները բաց փողոց են դուրսգալիս: Օծանելիքի հոտերն էլ խորթ են ինձ համար: Ես ամուսնացել եմ 47 տարի առաջ, ու իմ կինը ո°չ օծանելիք է ցանել, ո°չ էլ դեմքն է ներկել՚:

21-ամյա Գուրգեն Սարգսյանն էլ հարցի վերաբերյալ ասաց. ՙԻնձ համարգեղեցկությունը հմայքի մեջ է: Որևէ մեկը կարող է ունենալ աչքերի իմ սիրածգույնը, դիմագիծը, բայց ինձ համարգեղեցիկ չլինել: Հավանում եմ այնպիսի աղջիկների, որոնք շպարված են, բայց դա իրենց համապատասխանում է, ավելիգեղեցիկ է դարձնում: Նուրբ, թեթև, ռոմանտիկա առաջացնող օծանելիքի բույրն էլ չէր խանգարի՚:

45-ամյա Նիկոլայ Ստեփանյանն էլ նշեց, որ չի հավանում այսօրվա մոդելներին. ՙՉեմ ընդունում այսօրվա մոդելայինգեղեցկություն ունեցող աղջիկներին, որոնք ցցված ոտքեր ունեն և չափազանց նիհար են: Հավանում եմ մի քիչ հաստլիկ աղջիկների ու կանանց,գուցե տարիքիցս է, չգիտեմ: Սիրում եմ, որ աղջիկները շպարվում են, բայց չափի մեջ: Իսկ օծանելիքի հոտերն ինձ այնքան էլ չենգրավում՚:

58-ամյա խոհարար Նարեկ Ղազարյանը փաստեց. ՙՕ~,գեղեցկության մասին կարելի է անվերջ խոսել ու խոսել կամ առանց խոսքերի միայն հմայվել արտաքինով: Այդ պահերն ապրել եմ երիտասարդ տարիներին պատկերասրահում` անմահ կտավների առաջ: Եթե ինձ երկրային կյանքում այդպիսիգեղեցկությամբ օժտված կին հանդիպի, չեմ համարձակվի նույնիսկ մոտենալ նրան: Այսօր լավ է, որ մեր աղջիկները հեշտ են շփվում: Հիշում եմ, երբ երիտասարդ էի, աղջիկներն այդ ժամանակ շատ բարդութավորված էին: Այսօրգեղեցկուհիներ` բառիս բուն իմաստով, չկան, ուղղակի կան աղջիկներ, որոնք հաճելի ժպիտ ուգեղեցիկ դիմագծեր ունեն: Իսկ ինչ վերաբերում է շպարին ու օծանելիքին, ապա ասեմ, որ դրանք այնքան էլ չեմ ընդունում: Յուրաքանչյուր աղջիկգեղեցիկ է առանց շպարի, իսկ օծանելիքի բույրըգուցե կարևոր է, չնայած ես չեմ ընդունում՚:

Գեղարվեստի ակադեմիայի ուսանող Դավիթը մեզ հետ զրույցում, նշեց. ՙԳեղեցկությունը յուրաքանչյուր մարդ յուրովի է ընդունում: Մեզանում չկա հստակ չափանիշ, որը բոլորին դուրգա: Թեպետ դարերի ընթացքում էլ, արվեստում էլ ձևավորվել ենգեղեցկության մասին պատկերացումներ, սակայն դրանք կերպարներ են դարձել, իսկ մարդիկ կյանքում ամեն անգամ տարբեր արտաքինով մարդկանց են սիրահարվում, ուստի չկա մի ընդհանուր բան, որգրավի բոլոր տղամարդկանց: Ես մի քիչ այլ աչքերով եմ նայումգեղեցիկ աղջիկներին, չնայած ինձ համար կարևորը հոգովգեղեցիկ լինելն է: Արտաքինը շատ հեշտությամբ կարող ենքգեղեցկացնել, ինչը հոգու պարագայում անհնար է: Չեմ սիրում, որ աղջիկները շպարվում են, փոխարենը խենթանում եմ օծանելիքի բույրից՚:

Ուսանող Էդուարդ Պետրոսյանը կարծում է, որգեղեցկուհիները երջանիկ կանայք չեն դառնում, ու նախընտրում է հաճելի, թխահեր դեմքով աղջիկներին. ՙՓաստ է`գեղեցիկ աղջիկները երջանիկ չեն լինում, հազվադեպ են երջանիկները: Կարծում եմ, որգեղեցիկ աղջիկը պետք է լինի բարձրահասակ, թխահեր, մեծ, արտահայտիչ աչքերով՚:

Այլ կարծիքի էգրեթե հասակակից 30-ամյա Գալուստը,  նա համակրում էգեղեցիկ աղջիկներին: ՙՉեմ կարող անտարբեր անցնելգեղեցիկ, ձիգ մաշկ ունեցող աղջիկների կողքով: Նրանք ինձ շատ են դուրգալիս: Սիրում եմ մոդելայինգեղեցկուհիներին, որոնք անթերի կառուցվածք ունեն: Եթե արտաքինըգեղեցիկ եղավ, ներքինի մասին չեմ էլ մտածում: Այն կարելի էգեղեցկացնել, աղջկա մեջ բարություն ներարկել: Չեմ ընդունում ջակի-ջուկի աղջիկներին, ոչ հիգիենիկներին: Աղջիկը, ըստ իս, պետք է լինի դասական, խոսելաոճը`գոնե միջին մակարդակի հայերեն, ոչ թե աղճատված, ժարգոնով՚:

Իսկ դպրոցահասակ Նորայրը չգիտեր նույնիսկ, թե ինչ է շպարը: ՙԱմենագեղեցիկը մեր դասարանի Լիլիթն է, որ նստում է իմ կողքին: Ես  նրան երևի սիրում եմ ու ուզում եմ ամուսնանալ նրա հետ: Նա էլ ինձ է սիրում՚,- ժպտում է դպրոցահասակ տղան:

Հարցված մարդկանց ձայնագրությունները փոխանցեցինք հոգեբանականգիտությունների թեկնածու Արմեն Բաղդասարյանին: Նա մեզ հետ զրույցում համառոտ վերլուծեց տղամարդկանց պահանջները կյանքի ընկեր ընտրելու հարցում: ՙԳիտեք, հայ տղամարդկանցից շատերը սիրում են հոգովգեղեցիկ աղջիկների, արտաքինն այնքան էլ կարևոր չէ: Հաճախ են ինձ այս հարցով դիմում, և կյանքի փորձն ապացուցում է, որգեղեցիկ արտաքինով աղջիկները հիմնականում բաժին են հասնում այն տղաներին, որոնք ավելի ապահովված են, շքեղ կյանքով են ապրում: Իսկ սովորական շարքային քաղաքացիները, ովքեր ընտանիք կազմելու ծրագրեր ունեն, հիմնականում ընտրում են հաճելի, դուրեկան դեմքով աղջիկների, որոնց սիրում ու վստահում են՚,- ասում է հոգեբան Արմեն Բաղդասարյանը:

Մեր այն հարցին, թե իրո՞քգեղեցիկի չափանիշները հայ տղամարդկանց աչքերում փոխվել են, ասաց. ՙԽորհրդային ժամանակահատվածում մարդիկ սիրահարվում ու ամուսնանում էին, այսօր զույգերի մեծ մասը հաշվարկով է ամուսնանում: Գեղեցիկի չափանիշները պարզ է, որ փոխվել են, զուտ միայն այն պատճառով, որ նոր սերունդը իր հետ բերեց նոր մտածողություն և ճաշակ: Ես չեմ ասում, որ խորհրդային ժամանակահատվածում մենք անչափ մեծ ճաշակի տեր էինք, բայց, համենայն դեպս, այսօրվա երիտասարդների նման հաստատ երկար-բարակ չէինք մտածում՚:

Գեղեցկության հարցում անգերազանցելի էին, ասենք, հին հույները, որոնք ստեղծեցին ներդաշնակգեղեցկության չափանիշները: Չէ± որ նրանցգեղեցկության աստվածուհի Ափրոդիտեի արտաքինը, որ Հին Հռոմում ընդունեց Վեներայի կերպարը, մինչև այսօր համարվում է օրինակելի ու դասական:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 3253 անգամ:
Print Friendly

Leave a Reply