Այս տարի «Շտապ օգնություն» ծառայությունում կանչերի թիվն ավելացել է 1.165-ով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 19, 2009 12:08

1-03_1242903696Երևանի «Շտապ օգնություն» ծառայությունը ընթացիկ տարվա 7 ամիսներին ստացել է 93.269 կանչ, գրանցվել է հոսպիտալացման 12. 357 դեպք:

2008թ-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 92. 104 կանչ, հոսպիտալացման 10.020 դեպք:

Ծառայության տնօրեն Արտյոմ Պետորոսյանը «Արմենպրես»-ին ասել է, որ շուրջօրյա աշխատում է 38 բժշկական բրիգադ, որը լիովին բավականցնում է մայրաքաղաքի բնակիչներին լիարժեք ծառայություն մատուցելու համար: Ծառայության տնօրենի խոսքով «Շտապ օգնություն» ծառայությունը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով, նաև ավտոմեքենաներով, որոնցով ավտոպարկը պարբերաբար թարմացվում է: Վերջին 4 տարվա ընթացքում ձեռք են բերել 15 նոր մեքենա: Ծառայությունը ունի 7 ստորաբաժնում, որն, ըստ Պետրոսյանի, շատ կարևոր է ցանկացած կանչին շտապ արձագանքնելու համար:

Դիտվել է 1435 անգամ:
Print Friendly

Leave a Reply