ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը կահավորել է Վանաձորի թիվ 30 մանկապարտեզն ու խաղահրապարակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 5, 2011 13:04

Ծրագրի արժեքը` 9,009,900 ՀՀ դրամ

Մանկապարտեզն ունի 130 սան: Շենքը կառուցվել է 1988թ. երկրաշարժից անմիջապես հետո եւ բարվոք վիճակում է, սակայն կահույքը մաշված էր եւ փոխարինման կարիք ուներ, ինչին եւ ձեռնամուխ եղավ Հիմնադրամի Հունաստանի նորաբաց տեղական մարմինը:
Շնորհիվ ծրագրի` մանկապարտեզը համալրվեց նոր կահույքով եւ գույքով, այդ թվում` մահճակալներ, ներքնակներ, աթոռներ, սեղաններ, ուսուցչի սեղաններ, խաղալիքների պահարաններ, խաղալիքներ: Բարեկարգվեց խաղահրապարակը, տեղադրվեցին հանգստի տաղավար եւ սպորտային խաղերի ամենատարբեր պարա•աներ: Փոքրիկներն այսօր ակնհայտ հաճույքով են հաճախում մանկապարտեզ:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply