Կադրային փոփոխություններ ՀՀ ոստիկանությունում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 5, 2011 13:45

Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը կադրային փոփոխություններ է իրականացրել համակարգում:
Ոստիկանապետի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Ահարոնյանը նշանակվել է ոստիկանության հասսրակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ: Մինչ այդ նա այդ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքը վերակազմավորվել եւ դարձել է ՃՈ հետաքննչական բաժին: Նշված բաժնի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Հարություն Մարգարյանը, ազատվելով Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնից:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply