Տատիկն իրավացի էր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 5, 2011 13:49

Պարզվում է, որ մեր տատիկները իրավացի էին , երբ մեր մայրերին ու նաև մեզ  համոզում էին, որ երեխայի համար քունը խիստ կարևոր է, քանի որ փոքրերը ոչ թե մեծանում են արթուն ժամանակ, այլ` քնի մեջ:

Այս փաստը գիտականորեն  հաստատվել է  կատարված  հետազոտությամբ. պարզվել է, որ քնելուց հետո փոքրիկի հասակը երկարել է ավելի , քանի մինչ քունը: Գիտնականներն  ասում են, որ բարերար ազդեցություն է թողնում միայն երկարատև քունը: Երկար քնի ընթացքում փոքրիկ տղաների ու  աղջիկների և բոյն  է ավելանում,  և մարմնի զանգվածը: Այս հայտնագործության հիման վրա հետազոտողները հավատացնում են, որ երեխաներին պետք չէ արթնացնել կերակրելու համար, չէ որ փոքրիկ օրգանիզմը մեզանից լավ գիտի, թե իրեն ինչ ու երբ է անհրաժեշտ:

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply