Պահանջվում է 50 մլն ֆունտ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 5, 2011 13:53
Անգլիական «Մանչեսթեր սիթի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել Կառլոս Տևեսի ծառայություններից, սակայն դրա համար որպես փոխհատուցում պահանջում է 50 մլն ֆունտ:Ի դեպ, ֆուտբոլիստն ինքը ևս հայտնել է, որ ցանկանում է իրավիճակը փոխել և այլ ակումբում խաղալ: Իսկ պոտենցիալ գնորդներ են համարվում «Ինտերը», «Չելսին», «Ռեալը»: 27-ամյա հարձակվողը նախկինում խաղացել է արգենտինական «Բոկա Խունիորս», բրազիլական «Կորինտիանս», Լոնդոնի «Վեստ Հեմ Յունայթեդ», «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբներում, իսկ «Մանչեսթեր սիթիի» մարզազգեստը կրում է 2009-ից: Նա 2004-ին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն, երեք անգամ անընդմեջ ճանաչվել է Հարավային Ամերիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ , Արգենտինայի, Բրազիլիայի, Անգլիայի առաջնությունների չեմպիոն է Լիբերթադորեսի և Միջմայրցամաքային գավաթների խաղարկության հաղթող:






Facebook
Tweet This
Email This Post
