Երեք հրդեհ մեկ օրում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 19, 2009 11:47

n-4511-bԵրեկ հրդեհներ են բռնկվել Երևանում, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում և Ճամբարակում:

Երևանի Գետառի փողոցի թիվ 4 տանը բռնկված հրդեհի հետևանքով այրվել է Մ. Աբելյանին պատկանող ավտոտնակի ու խորդանոցի տանիքները` 10 քմ. ընդհանուր մակերեսով: Դեպքի վայր մեկնած  հրշեջները հրդեհը մեկուսացրել են 15.34-ին, մարել` 15.43-ին:

Փրկարար ծառայության տվյալներով` Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում Ռ. Ղազարյանին պատկանող տան ձեղնահարկում էլ այրվել է 450 հակ խոտ և 3 խմ վառելափայտ:

Ճամբարակի Գ. Նժդեհի փողոցի թիվ 177 տանը բռնկված հրդեհի հետևանքով այրվել է Ա. Գրիգորյանին պատկանող տան տանիքը` 35 քմ մակերեսով:

Դիտվել է 1167 անգամ:
Print Friendly

Leave a Reply