Քննությունը հանձնեցին միայն հինգը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | May 11, 2011 7:00

Վերջերս շախմատի ՖԻԴԵ-ի մրցավարի կոչում ունեցողնների թիվը Հայաստանում ավելացավ ևս մեկով: Այդ  պատվին արժացավ Նունե Վարդանյանը:

Նա  ընդգրկված էր այն սեմինարի մասնակիցների խմբում, որն անցկացվեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Ընդ որում, 18 մասնագետներից քննությունը կարողացան դրական հանձնել միայն 5-ը, և Նունեն ամենաբարձր միավորները հավաքեց, թեև մասնակիցների թվում կար գործող գրոսմայստեր:

ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող այս միջոցառումը կազմակերվել էր Շախմատի Ասիայի ֆեդերացիայի աջակցությամբ և  Ուզբեկստանի շախմատի ֆեդրացիայի նախաձեռնոթյամբ: Այն  նախատեսված էր ասիական 6-րդ գոտու երկրների համար: Թեև կազմակերպիչներն ամեն երկրի երկուական տեղ էին հատկացրել անվճար մասնակիցներ ունենալու համար, սակայն երկու պետություն մրցավարներ չէր ուղարկել: Բացառություն էին կազմել Տաջիկստանը և Թուրքմենստանը: Իսկ ներկայացուցիչներ ունեին Ուզբեկստանը, Ղրղզստանը,Ղազախստանը, նաև Հայաստանը:

Սեմինարն անցկացնում էր և քննությունն ընդունում շախմատի միջազգային ճանաչված երևանցի մրցավար Աշոտ Վարդապետյանը: Հետաքրքիր է, թե ինչու է նրան վաստահվել դա: Բանն այն է, որ սեմինար անցկացնող մրցավարների ցուցակը միայն վերջերս է ընդլայնվել: ՖԻԴԵ-ն աշխարհում վստահում է շուրջ 4 տասնյակ մասնագետի: Բայց մեկ տարի առաջ այդ մարդկանց թիվը սահմանափակվում էր 19-ով: Եվ ահա, նախապես նա էր հրավիրվել: Ի դեպ,  Վարդապետյանը տարբեր երկրներում է սեմինարներ վարել, նաև Ռուսաստանի ներկայացուցիչների համար, իսկ տաշքենդյան սեմինարը նա ղեկավարում էր 4-րդ անգամ:

«Անհրաժեշտ էր գրավոր ճիշտ պատասխանել թեստի հարցերի 80 տոկոսին: Իսկ ոմանց քննությունը չհանձնելու պատճառն այն էր, որ մրցավարների մեծ մասը պատրաստվեու համար համապատասխան ուսուցում չէր անցել: Ազգային ֆեդերացիաները դա ինքնուրույն անելու հնարավորություն չունեն: Ստացվում է, որ հիմնականում ուսուցումը սեմինարների ժամանակ է կատարվում: Ի դեպ, Ուզբեկստանի շախմատի ֆեդերացիայի վարկանիշների պատասխանատուն` ՖԻԴԵ-ի վարպետ Իրինա Գևորգյանը, նույնպես մասնակցեց սեմինարին և ստացավ  ՖԻԴԵ-ի մրցավարի կոչում: Ուզբեկստանի ֆեդերացիան կազմակերպչական մեծ աշխատանք էր կատարել, և սեմինարն անցավ բարձր մակարդակով»,- ասաց Վարդապետյանը:

Ցավոք, Հայաստանում այնքան էլ մեծ չէ միջազգային և ՖԻԴԵ-ի մրցավարների թիվը: Ընդ որում, միջազգային մրցավարների մի մասն այժմ այդ աշխատանքով ակտիվորեն չի զբաղվում, քանի որ տարիքով է: Մենք ՖԻԴԵ-ի չորս մրցավար ունենք: Միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը ներկայումս ԱՄՆ-ում է: Հայաստանի նախկին չեմպիոնուհի Էռնա Խալաֆյանը շատ մրցաշարեր չի սպասարկում: Թեև Վահագն Խաչատրյանը ծանրաբեռնված է, աշխատում է Հայաստանի շախմատային ակադեմիայում, ադուհանդերձ, ակտիվորեն է զբաղվում մրցավարական աշխատանքով: Երվանդ Հակոբյան էլ անցյալ տարի է այդ կոչումը ստացել: Ընդ որում, մի շարք ոչ շախմատային երկրներ Հայաստանից մի քանի անգամ ավելի շատ ՖԻԴԵ-ի մրցավարներ ունեն: Սակայն  դա ոչինչ չի  նշանակում: Քանի որ մարզաձևի մասսայականացման համար այդ կոչումները վերապահումով  շնորհվում են շատերին: Իսկ նպատակն այն է, որ նրանք սպասարկեն իրենց երկրներում ավանդաբար կազմակերպվող միջազգային մրցաշարերը: Եվ այդ մրցավարներին չեն վստահում այլ երկրներում կազմակերպվող խոշորամասշտաբ մրցաշարերը:

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply