Աղցան Գարնանային

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | May 5, 2011 6:07

Բաղադրությունը`

300 գ հավի կրծքամիս,
3 ձու
400 գ կարտոֆիլ
300 գ գազար
200 գ պահածոյացված սունկ
սոխ, մայոնեզ, աղ:

Պատրաստման եղանակը`

Հավի կրծքամիսը խաշել և մանր խորանարդիկներով կտրատել: Խաշել նաև կարտոֆիլը, գազարը ու անցկացնել քերիչով: Սունկը և սոխը կտրատել, իսկ ձուն մանր քերիչով անցկացնել:
Ափսեի մեջ լցնել կարտոֆիլը, տարածել, համեմել աղով և մայոնեզ ավելացնել: Կարտոֆիլի վրա լցնել սունկը, տարածել, համեմել աղով և մայոնեզ ավելացնել: Այնուհետև գազարը, հավը, սոխը նույն կերպ ավելացնել շերտերի վրա, այս ամենի վրա տարածել քերած ձուն: Աղցանը զարդարել կանաչիով:

Recipes.am կայքից

Դիտվել է 1929 անգամ:
Print Friendly

Leave a Reply