Առայժմ` որոշակի ոչինչ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 5, 2011 13:19

ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը լրջորեն է նախապատրաստվելու մեր երկրի ներկայացուցիչների հետ հունիսի 4-ին նախատեսված խաղին: Թիմերը մրցելու են Եվրոպայի առաջնության ընրական մրցաշարի շրջանակում: Ի դեպ, վերանայվում է ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկը: Այնպես է արվելու, որպեսզի տանտերերի ընտրանին առավելագույս շատ օրեր ունենա խաղից առաջ նախատեսված ուսումնամարզական հավաքի համար: Իսկ առայժմ խոսակցությունները հիմնականում այն մասին են, թե Ռուսաստանի ներկայացուցիչները որ թիմի հետ են խաղալու հունիսի 7-ին նախատեսվող ընկերական հանդիպումում: Սկզբում ասվում էր, որ մրցակիցը լինելու Կամերունի հավաքկանը, և թիմերն ուժերն են չափելու ավստրիական Զալցբուրգում: Սակայն Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հերքել է այդ լուրը: Նա պարզաբանել է, որ բանակցություններ են վարում այդ ուղղությամբ:«Առայժմ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, ուստի հայտնի չէ ոչ մրցակիցը, ոչ էլ անցկացման վայրը» – հայտարարել է նա:

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply