Բեն Լադենն իր կտակում շարադրել է իր սպանության մանրամասները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 5, 2011 12:41
Բեն Լադենն իր կտակում, դիմելով երեխաներին, խնդրել է հեռու մնալ «Ալ- Քաիդայից», այսինքն` այն կազմակերպությունից, որն ինքն էր գլխավորում: Կտակը հրապարակվել է մայիսի 3-ին Քուվեյթի «Ալ Ինբա» թերթում: Փաստաթղթի ծավալը 4 էջ է` թվագրված 2001-ի դեկտեմբերի 14-ով ու ստորագրված կտակը կազմողի լրիվ անունով` Աբու Աբդալլա Ուսամա բեն Մուհամմադ բեն Լադեն: Կտակը գրվել է սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացրած ահաբեկչությունից 3 ամիս անց:
«Թիվ 1 ահաբեկիչն» իր կանանց երախտագիտություն է հայտնում, որ նրանք որոշել են իր հետ կապել կյանքը` իմանալով, որ այն հեշտ չի լինելու: Բացի այդ, նա կարգադրել է նրանց իր մահից հետո չամուսնանալ ու զբաղվել միայն երեխաների դաստիարակությամբ: Կտակում ասվում է նաև, որ բեն Լադենը ենթադրում է, որ ինքը կսպանվի արևմտյան հատուկ ծառայություննեի կողմից, երբ իր մտերիմներից մեկը կդավաճանի իրեն:






Facebook
Tweet This
Email This Post
