Էջմիածին-Երևան ճանապարհին այրվել է շտապօգնության մեքենան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 5, 2011 12:23
Մայիսի 4-ին՝ ժամը 20.58-ին ահազանգ է ստացվել , որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ում( Զվարթնոց թաղամաս) «շտապ օգնության» ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել`21.09-ին: Ամբողջությամբ այրվել է Մեծամոր քաղաքի «1-03» ծառայությանը պատկանող «ՌԱՖ» մակնիշի 963 ՏԼ 28 պետհամարանիշի ավտոմեքենան:
Նույն օրը՝ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում՝ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը: Տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից, այնուհետև տեղափոխվել Ալավերդի քաղաքի հիվանդանոց: Դեռևս չպարզված համգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 28 ՕՍ 974 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը,ինչի հետևանքով մարզի Մարց գյուղի բնակիչներ,1964թ.-ին ծնված Մհեր և 1990թ.-ն ծնված Արթուր Սարգսյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Մայիսի 5-ին՝ ժամը 02.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գր.Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Կիա» մակնիշի 748 ԼՕ 67 պետհամարանիշի և «Նիսսան» մակնիշի 24 ՕՍ 782 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1946թ.-ին ծնված Գագիկ և 1948թ.-ին ծնված Էլեոնորա Կոստիկյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
