Հոնդուրասը խզել է Արգենտինայի հետ դիվանագիտական հարաբերությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2009 11:18

homduras-mapՀոնդուրասում գործող ժամանակավոր կառավարությունը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արգենտինայի հետ· այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:

Նման քայլի Հոնդուրասի իշխանությունները դիմել են այն բանից հետո, երբ Արգենտինան հայտարարեց, որ Բուենոս-Այրեսում Հոնդուրասի դեսպան Կարմեն Էլեոնորա Օրտեսը զրկվել է իր իրավասություններից` ի նշան պաշտպանության Հոնդուրասի պաշտոնանկ արված նախագահ Մանուել Սելայայի:

Հունիսի 28-ին Հոնդուրասում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում· նախագահ Սելայային առևանգել էին և ինքնաթիռով տեղափոխել Կոստա-Ռիկա: Իսկ նախագահի աթոռը զբաղեցրեց Կոնգրեսի խոսնակ Ռոբերտո Միչելետին:

Մանուել Սելայան Հոնդուրաս վերադառնալու և իր պաշտոնը հետ ստանալու մի քանի անհաջող փորձ է ձեռնարկել:

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply