Փրկարարները կանխել են գազի արտահոսքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 5, 2011 12:03
Մայիսի 4-ին՝ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 18 շենքի 68-րդ բնակարանում առկա է հեղուկ գազի արտահոսք. բնակիչը չի պատասխանում դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը(պարամեդիկները) և փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հարևան պատշգամբից մուտք են գործել բնակարան (բնակիչը տանը չի գտնվել) և փակել գազի բալոնի փականը:






Facebook
Tweet This
Email This Post
