Կուրթան գյուղի բնակչի դին գտել են կիրճում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 5, 2011 12:01
Մայիսի 4-ին՝ժամը 09.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ,1951թ.-ին ծնված Վասիլ Հարությունյանը մայիսի 3-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: Ըստ նախնական տվյալների ենթադրվում է, որ Վ.Հարությունյանն ընկել է գյուղի հարակից կիրճը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:
Փրկարարների կողմից Կուրթան գյուղի հարակից կիրճում` Ձորագետ գետի ափին, հայտնաբերվել է Վ. Հարությունյանի դին. դիակը դուրս է բերվել և հանձնվել իրավապահ մարմիններին:






Facebook
Tweet This
Email This Post
