Բեն Լադենի դուստրը հայտարարել է, որ իր հորը ձերբակալել են, ապա` սպանել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 5, 2011 11:30
Սպիտակ տունը դժվարանում է պատասխանել, թե ինչու «Ալ Քաիդայի» առաջնորդին Ամերիկա չեն տեղափոխել ու այնտեղ դատել: Վաշինգտոնն արդեն ասել է, որ բեն Լադենը զինված չի եղել, սակայն ձերբակալության ժամանակ դիմադրել է: Դժվար է պատկերացնել, թե նա ինչպես է դատարկ ձեռքով հետ մղել ամերիկյան հատուկ նշանակության ծառայողներին, որ նրանք ստիպված են եղել կրակել: Արդարացի կլինի ասել, որ «թիվ 1 ահաբեկչին» մտադիր էին սպանել, ոչ թե գերի վերցնել:
Բեն Լադենի դուստրը «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ իր հորը սկզբում ձերբակալել են, ապա` սպանել: Դրանով կարելի է բացատրել նաև, թե ինչու է ամերիկայի ղեկավարությունը սպանված ահաբեկչի նկարների շուրջ քննարկումներ ծավալում: Ինտերնետում տեղադրված լուսանկարն իսկույն կեղծ ճանաչվեց, ուստի չի բացառվում, որ եթե տեղադրվի իսկական լուսանկարը, կարող է պարզվել , որ Բեն Լադենի դուստրն իրավացի է:






Facebook
Tweet This
Email This Post
