Կաթողիկոսը մեկնել է Հարավային Ամերիկա

Պաշտոնական, Օրվա լուր | | May 5, 2011 11:07

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Հովվապետական այցով մեկնել է Հարավային Ամերիկա: Նորին Սրբությանն ուղեկցում են ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը եւ Մայր Աթոռի բարերար Ջեյմս Գալուստյանը:

Ինչպես տեղեկացնում են  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը մայիսի 6-ից 10-ը Հովվապետական այց կկատարի Բրազիլիայի, մայիսի 10-ից 12-ը’ Ուրուգվայի, մայիսի 12-ից 21-ը’ Արգենտինայի հայոց թեմեր: Մայիսի 21-25-ն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի նաեւ Չիլիի եւ Վենեսուելայի հայկական համայնքներ:

Դիտվել է 1248 անգամ:
Print Friendly

Leave a Reply