Մայիսյան Եռատոնին նվիրված ցուցահանդես` Ստեփանակերտում

Պաշտոնական, Օրվա լուր | | May 5, 2011 10:52

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին Ստեփանակերտի պատկերասրահում մասնակցել է մայիսյան Եռատոնին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը ծանոթացել է ներկայացված գործերին եւ ընդգծել հայրենասիրական թեմայով ստեղծագործությունների կարեւորությունը մատաղ սերնդի դաստիարակության գործում:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ Սահակյանին  ուղեկցել են  պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1595 անգամ:
Print Friendly

Leave a Reply