Քաբուլում զինված հարձակում են գործել բանկի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2009 10:53

kabul1Այսօր առավոտյան Քաբուլի կենտրոնում հարձակում են գործել «Պաշտանի» բանկի վրա, որը տեղակայված է նախագահի նստավայրի մոտակայքում: 3 զինված մարդիկ ներխուժել են բանկի շենք և պատանդ են վերցրել ողջ աշխատակազմին: Այս պահին բանկի շենքը շրջապատված է ոստիկանության կողմից: «Vesti.ru»-ն հաղորդում է, որ բանկի մոտակայքում լսվում են կրակոցներ և պայթյուններ: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Աֆղանական ներքին գործերի նախարարությունում դեռ հստակ չգիտեն, թե արդյոք զինված հարձակման հեղինակը թալիբներն են, թե պարզապես սովորական կողոպտիչներ են: Նախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ ոստիկանությանը հրամայված է կողոպտիչներին ողջ բռնել:

Օգոստոսի 20-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ թալիբները ակտիվացել են· օրական մի քանի ահաբեկչական գործողություն է տեղի ունենում Աֆղանստանում: Թալիբների ներկայացուցիչը հայտարարել է, որ Քաբուլում են 20 մահապարտներ` պատրաստ ամեն վայրկյան գործելու:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply