ԻՄ ԱՆՈՒՆԸ ՄԻ ՇԱՀԱՐԿԵՔ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2011 22:53

Բոլոր նրանց, ովքեր զբաղված են կուսակցություններ, ալյանսներ, կոալիցիաներ, ֆորմատներ, ֆորումներ եւ այլ մոդայիկ անվանումներով քաղաքական-հասարակական միավորումներ կերտելու պատասխանատու աշխատանքով, ինչպես նաեւ այդ գործունեությունը լուսաբանող լրագրողներին թախանձագին խնդրում եմ. ԻՄ ԱՆՈՒՆԸ ՄԻ ՇԱՀԱՐԿԵՔ: Ես, իհարկե, շոյված եմ, որ յուրաքանչյուր նորաթուխ միավորում ցանկանում է ինձ իր կազմում տեսնել, բայց նաեւ հայտնում եմ, որ ես բացարձակապես ինքնաբավ գործիչ եմ եւ ի վիճակի եմ ինքնուրույն կերտել իմ քաղաքական ապագան:
Ինչպես ասում էր սիրված ֆիլմի հերոսը. “Влюбляйтесь, женитесь, разводитесь, топитесь – море рядом!”.

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply